Երեկ Բրատիսլավայի բանակցություններին ընդառաջ Ադրբեջանը հրապարակեց բանակցությունների իր օրակարգը՝ հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրս բերում և այլն, և այլն... Տեղի են ունենում բանակցություններ, դրանք տևում են 3 ժամ: Հայկական կողմը որևէ տեղեկություն չի տալիս բանակցությունների մասին, փոխարենը ինֆո են տալիս ադրբեջանցիք: Նշվում է, որ հունվարին սկզբից ԱԳ նախարարները նորից պիտի հանդիպեն:

Հիմա ես հարց եմ տալիս․ ինչի՞ շուրջ է բանակցել Մնացականյանը, մեր զինված ուժերի դուրսբերման շո՞ւրջ: Եթե ոչ, ապա ինչի՞ շուրջ: Երեք ժամն ահագին ժամանակ է:

Ապո, ուզում ես Հռոմի պապին բռնել տուր, ոչ մեկի վեջին չի լինելու: Դու պետք ա պատասխանես` ինչի՞ շուրջ ես բանակցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել