Armsport.am-ը գրում է․

Ֆրանսիական Լիգա 1-ի 16-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալել էր «Նանտին». հանդիպումն ավարտվեց փարիզյան թիմի հաղթանակով՝ 2:0:

Հանդիպման առաջին գոլը խփվել է 52-րդ րոպեին. Դի Մարիայի փոխանցումից հետո Մբապեն կրնկի հարվածով գնդակն ուղարկել է դարպասը: Խաղավերջում 11-մետրանոց է նշանակվել հյուրերի դարպասին. այն հստակ է իրացրել Նեյմարը:

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 36 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Մարսելից» առաջ լինելով 5 միավոր. Տուխելի գլխավորած թիմը մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել