Tert.am-ը գրում է.

Նոր իշխանությունների կողմից Հայաստանի պետականությանը համակարգային հարված է հասցվում: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։

«Այդ հարվածն առաջին հերթին հասցվում է ազգապահպան հաստատություններին՝ պատական համակարգին, եկեղեցուն, բանակին, ազգային կրթությանը, որը հիմնականում հենվում է հայագիտական առարկաների վրա։ Գիտության ու կրթության մասին օրենքի նախագծով նախատեսվում է արժեզրկել գիտակրթական համակարգը, կազմաքանդել ակադեմիական գիտության կառույցները և այլն։ Ուժեղ հարված հասցրին նաև երկրի միջազգային հեղինակությանը, իսկ Արցախի բանակցությունները մտցրին փակուղի»,- ասաց Ալվրցյանը:

Նրա խոսքով՝ մամուլի որոշ ներկայացուցիչների և շատ մարդկանց միամտությունն այն է, թե իշխանությունները չեն հասկանում՝ ինչ են անում, հասկանալու դեպքում կուղղեն, մինչդեռամեն ինչ մտածված և ծրագրված է։

«Նոր քաղաքական ուժերը, նոր իշխանությունները չունեն Հայաստանի պետական  շահի գիտակցությունը: Նրանք պետականությունը կազմաքանդող քաղաքականություն են վարում: Եկան-չեկան՝ անհեթեթ և անտրամաբանական «նորամուծություններով» սկսեցին ապակայունացնել ու խարխլել պետական կառույցը՝ բոլոր ոլորտներում։ Կարելի է ասել, որ իբր «իզմ»–եր չունեցող այս իշխանությունների գաղափարական հենքը կազմաքանդող գաղափարներն են՝  կրոնական ու սեռական փոքրամասնությունների իրավունքների գերակայություն ազգային, պետական, հոգևոր, մշակութային, գիտակրթական կենսական խնդիրների նկատմամբ»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել