Tert.am-ը գրում է.

Քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ «ԿամԱԶ»-ների նվիրատվությունները, արաբ շեյխերի ներկայացուցիչների համար ներդրումային հարթակ չտրամադրելը ցույց է տալիս, որ այս իշխանությունն առաջնորդվում է նախկինների ճանապարհով, այսինքն՝ ամենը իրենց պետք է վերագրել, ամբողջը իրենք պետք է անեն, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Խոսելով Խաչատուր Սուքիասյանի վերջին հայտարարությունից՝ ըստ որի՝ նախկինում իշխանությունները ներդրումներ թույլ տալու համար իրենց մասնաբաժինն էին ուզում, Արամ Սարգսյանն ասել է, որ եթե նա չասեր՝ իրենից գործարան են խլել ու նման շեշտադրումներ չաներ, գուցե նրա ասածը լուրջ ընդունվեր:

Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն էլ տիրող իրավիճակը համարում է ողորմելի գզվրտոց, որը ենթագիտակցական հենք ունի. «Բոլոր այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ էական առնչություն չունեն իրական գործի հետ, մտնում են գզվրտոցի դաշտ»: Բոստանջյանի խոսքով՝ Հայկ Մարությանի գործը «Սուպեր մամա»-ի դերը խաղալն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել