Tert.am-ը գրում է.

Այս իշխանությունները ոչ միայն խուսափում են որոշում կայացնելուց, այլ կարևորն անկարևորից զանազանելու ունակություն չունեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով իշխանությունների գործունեությանը և Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառմանը, ըստ որի այս իշխանությունը շատ շուտով և շատ անսպասելի հեռանալու է, դրա համար էլ իրենց պահում են տնվորի, երկիրը գրաված «քոչվոր նվաճողների» պես:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարևոր հարցերն անկարևորներից չզանազանելու օրինակ բերեց սահմանին իրավիճակի լարվածության ֆոնին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան պիկնիկը, որտեղ գինովցած քնած էր:

«Այս ամենը դժգոհությունների մեծ ալիք է առաջացնում երկրի ներսում, արտաքին սպառնալիքների մեծ չափաբաժին կա սահմաններից դուրս: Այս ոճով գործող իշխանությունը չի կարող երկար գոյատևել և, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վաղուց արդեն այն չէ, ինչպիսին կար պետության ղեկին անցնելիս, նախկինում դա ժողովրդական իշխանություն էր, հիմա իրավապահ համակարգի կամ ոստիկանական ուժերի վրա հենված իշխանություն է: Փաշինյանն արդեն վարչական լծակներն է օգտագործում իր իշխանությունը պահելու համար»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել