Էդ որ Սերգո Կարապետյանի նկարը պոստում եք ու գրում «բոզի տղա» կամ «գանդոն» կամ, ասենք, պրոստը «սրիկա», գոնե կարու՞մ եք դրա հիմնավորումը տաք: Եթե չեք կարում, ասեմ, բազմաթիվ դրվագներից ընդամենը մեկը՝ Սերգոն իր գյուղատնտեսական վերելքին հասավ, երբ Հովիկ Արգամիչի հետ միասին միջազգային կառույցներից վարկեր հավաքեցին ու մթերքի մշակման ֆաբրիկաներ բացեցին: Վարկերը տրամադրվել էին Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Դա իհարկե չխանգարեց Արգամիչին ու յուր տասովշիկ Սերգոյին պարբերաբար հակասերժական նախաձեռնություններով հանդես գալ` սկսած ՊՊԾ-ից, վերջացրած` խնամուն կուտ տալով: Այս բոլոր դավերի համար կապիտալ էր պահանջվում: Կապիտալ հանդիսացան հենց վերոհիշյալ վարկային միջոցները: Ընդ որում, վարկատուները դեմ չէին: Դրանք ի սկզբանե հենց քաղաքական պրոցեսներ ֆինանսավորելու համար էին նախատեսված, ուրիշ հարց, որ տրվող գումարները միշտ պիտի վերադարձվեն: Դու էդ գումարով պիտի համ սև գործդ անես, համ էլ հետ տաս: Շատ քչերին է ներվում գումար չտալը, միայն խիստ առանձնահատուկ դեպքերում: Արգամիչի դեպքը դրանցից մեկը չէր ու երբ միջազգային կառույցները պահանջեցին վարկերը մարել, օգնության նորից եկավ Սերժ Սարգսյանը, նա խնդրեց Ավակումով Կամոյին, որ վերջինս գնի Սերգոյի ու Արգամիչի տակ տվող բիզնեսը: Էս մարդն էլ գնեց:

Այ հիմա արխային քֆուր տվե´ք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել