Թաիլանդի Չոնբուրի քաղաքում տղամարդը մահացել է բջջային հեռախոսով խաղալու ժամանակ էլեկտրական հոսանքի հարվածից, հաղորդում է Daily Mail-ը:

Դեկտեմբերի 2-ին 28-ամյա Կիթիսակ Մունքիթին փակվել է իր սենյակում՝ սմարթֆոնով խաղալու համար: Թաիլանդցու 57-ամյա մայրը մի քանի անգամ կանչել է նրան՝ տան գործերում օգնելու համար, բայց նա անտեսել է նրա խնդրանքները:

Աշխատանքի գնալուց առաջ կինը որոշել է մտնել որդու սենյակ և խնդրել, որ նա հանդարի այն: Երբ կինը բացել է դուռը, նրան թվացել է, որ տղամարդը քնած է: Մայրը բղավել է Մունքիթիի վրա և մի քանի անգամ ձեռնափայտով հրել նրան, բայց երիտասարդը չի արթնացել: Այնուհետև կինը նկատել է նրա ձեռքերի վրայի այրվածքները և ոստիկանություն է կանչել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները զննել են տղամարդուն և արձանագրել նրա մահը: Մունքիթիի մահվան նախնական պատճառն անվանել են էլեկտրական հոսանքի հարվածը, բայց նրա մարմինն ուղարկվել է փորձաքննության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել