Աշխարհում ամենաթանկ կապիտալը մարդկային հարաբերություններն են՝ ընկերական, համագործակցային և փոխվստահելի: Գագիկ Ծառուկյանը բազմիցս է ապացուցել, որ գործարար հարաբերություններ հաստատելու գործում հավասարը չունի: Ծառուկյանը շատ հարուստ արաբ ներդրողներ է գտել, հետներն ընկերացել, վստահություն վաստակել: Այդ մարդկանց հրավիրել է Հայաստան, սեղան նստել հետները, ցույց տվել երկիրը, սիրահարվեցրել երկրին: Այս մարդիկ պատրաստվում էին միլիոններ ներդնել մի երկրում, որտեղ իրենց ընդունում են, իրենց հետ ընկերություն են անում: Բայց պարզվեց՝ արաբ ներդրողները խաբվել են: Նրանք խաբվել են Ծառուկյանի ընկերությանն ու հյուրասիրությանը՝ բախվելով Հայաստանում իշխանությունը զավթած դիլետանտների անդաստիարակ վերաբերմունքին:

Ասֆալտին փռելու մասին ճոռոմ-ճոռոմ խոսալուց բացի՝ այս մարդիկ ոչնչի ունակ չեն: Միայն ատել ու քանդել գիտեն: Այնպես, ինչպես դեռ քարը քարին չդրած քանդեցին Ծառուկյանի հրավիրած արաբ ներդրողների բիզնեսներն ու բարեգործական ծրագրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել