Սերգո Կարապետյանին հիշում եք, չէ՞։ Գյուղնախարար էր աշխատում առաջ։ Ասեմ` իմանաք՝ իր անունն այլևս միշտ ձեր շուրթերին է լինելու։ Ձեր ու սերունդների։ Որովհետև դավաճանները չեն մոռացվում։ Հիշվում են միշտ, և դա լավ է։

Ով տեղյակ չէ, ասեմ՝ ինքը ստորագրեց մի թղթի տակ, որի հետևանքով նախ` Սերժ Սարգսյանն է կալանավորվելու, հետո էլ Արցախի հարցն է մտնելու, մեղմ ասած, ոչ հայամետ լուծման փուլ։

Ասեմ նաև` իմանաք, որ եթե Փաշինյանին թվացել է, թե Սերժ Սարգսյանին մեկուսացնելով կարողանալու է Արցախի հարցում դիմադրություն կոտրել, ապա չարաչար սխալվում է։ Արցախի հարցում ցանկացած հակահայկական ծրագրի, բառի, անգամ ստորակետի հակազդեցությունը շատ ուժեղ է լինելու։ Խորհուրդ չեմ տալիս որևէ մեկին այդ ուղով գնալ կամ ճակատագրի հետ խաղեր խաղալ։ Գործ չունեք։ Լսո՞ւմ եք, գործ չունեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել