Aysor.am-ը գրում է.

Մենք այսօր բոյկոտեցինք ԱԺ նիստը, և սա ուղղված է իշխող խմբակցության այն ներկայացուցիչների դեմ, ովքեր մոռացել են, թե ինչու են խորհրդարան գործուղվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նա միաժամանակ տեղեկացրեց՝ խմբակցությունում երեկոյան կքննարկեն և կորոշեն վաղվա նիստին իրենց մասնակցության հարցը։

«ԱԺ-ն սարքել է անձնական հարաբերությունների հարթակ։ Մարդիկ երկու օր է զբաղված են Գագիկ Ծառուկյանի անձը վերլուծելով։

Գագիկ Ծառուկյանը միշտ էլ թոփ թեմա է եղել՝ նայած, թե ով է ուզում այդ թեման զարգացնել։ Նա ամենաակնառու քաղաքական գործիչն է, ամեն օր բարեգործություն է անում», - ասաց պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել