Tert.am-ը գրում է.

Արթուր Աջամյանը վերջին 2-3 ամսվա ընթացքում իր հարազատներից մեկին ասել է, որ խնդիր կա դիրքերում. եթե ուզում են որևէ մեկին սպանել, տանում, դիրքերում են սպանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց մահացած զինծառայող Արթուր Աջամյանի ընտանիքի փաստաբան Հայարփի Սարգսյանը:

«Ասել է՝ զորամասում խնդիրներ կան, դժոխային վիճակ է տիրում»,-հավելեց փաստաբանը:

Նա հայտնեց, որ այս պահին քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով, ինքնասպանության հոդվածը հաստատված չէ:

Ըստ փաստաբանի՝ Աջամյանը ճակատային հատվածում հրազենային վիրավորում  է ունեցել. «Ճակատից կրակված է, ծոծրակից դուրս է եկել, այսինքն՝ վերևից ներքև. ինքը չէր կարող իրեն պատճառել նման վնասվածք: Իր վրա նաև բռնության հետքեր կան ճակատի, ձեռքերի, ոտքերի հատվածներում, ընդ որում՝ տարբեր վաղեմության: Հնարավոր է՝ դրանից առաջ ծեծ է եղել»,-ասաց Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել