Aysor.am-ը գրում է.

ԱԺ նիստը շարունակվում է լարված մթնոլորտում անցնել: «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորները շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել:

Այս անգամ էլ վեճ բռնկվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մեջ:

Սիմոնյանին դուր չեկավ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, որում պատգամավորն ասաց.

«Զզվելի է, ուղղակի նողկալի է, որպես 12 տարվա խորհրդրարանական՝ կարող եմ ասել, որ երբևէ խորհրդարանն այսքան ցածրակարգ, էժանագին բանավեճերի հարթակ չի եղել: Ուղղակի անհարմար է: Հասկանում եմ, որ մանիպուլյացիան ձեր հիմնական գործիքն է, բայց դուք իրավունք չունեք պարոն Ծառուկյանին վիրավորել: Եթե չեք հասկացել իր հարցազրույցը, պրոբլեմը փնտրեք ձեր մեջ:

Ձեր սիրելի քաղաքապետը, որն իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել, չի հասկանում, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, իր տեղը Գառնիկն է, Ազիզյաններն են: Հիմա ի՞նչ անենք, չի կարողացել էդ մարդը հնարավոր ներդրումների բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի այլ միլիարդավոր ներդրումներ գան Հայաստան: Սրա մասին է խոսել պարոն Ծառուկյանը»:

Զոհրաբյանը նաև նշեց, որ թեև ԲՀԿ-ին մշտապես մեղադրում են կոալիցիաների մեջ լինելու համար, բայց եթե ԲՀԿ-ն չլիներ խորհրդարանում, ապա ԱԺ-ում գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու. «Եվ հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք և որտեղ կհայտնվեիք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել