Panorama.am-ը գրում է.

«Այս պահին «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում միայն կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու այդ առևտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես՝ ինչ կարող են նրանք վաճարել, որտեղ և որ ժամերին կարող են այդ առևտրի կենտրոնները գործել»,- այս մասին այսօր խրոհրդարանում  «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ նշեց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Գաբրիելյանի խոսքով, օրենքի նախագծով առաջարկվում է առևտրի կենտրոնների աշխատանքները համակարգելու լիազորությունները տալ Երևանի ավագանուն։

«Երևանի ավագանին կարողանալու է հաստատել Երևան քաղաքում այն հիմնական վայրերը, որտեղ կարելի է իրականացնել շրջիկ առևտուր և որ ժամերին։ Դրա համար նաև պետք է տեղական տուրք սահմանվի՝ 50 հազար դրամի չափով։ Այս պահին տարբեր ձևափոխված մեքենաներ, այդ թվում նաև Հանրապետության հրապարակին հարակից տարածքներում վաճառում են ամենատարբեր տեսակի ապրանքներ, երբեմն նաև սանիտարական պայմանների կոպտագույն խախտմամբ։ Եվս մեկ անգամ նշեմ, որ օրենքի նպատակը արգելելը չէ։ Նախագիծն ուղարկել եմ նաև Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններին, այս պահին դեռևս նրանց կողմից առաջարկներ չեմ ստացել»,- նշեց Գաբրիելյանը։

Այսպիսով, օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ Երևան քաղաքի տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառք իրականացնելու իրավունք ունենալու են միայն իրավաբանական անձինք, նրանց այդ իրավունքը տալու է Երևանի քաղաքապետը, կարգն ու պայմանները տալու է Երևանի ավագանին, տուրքը լինելու է 50 հազար դրամի չափով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել