«Մինչ ՀՀ առողջապահության նախա­րար Արսեն Թորոսյանը դրոշակ է սարքել իր առաջարկած նախագիծը, ըստ որի, նախատեսվում է ներդնել առողջապահության համապարփակ ապահովագրություն՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով, և հանրային քննադա­տության է ենթարկել ԱԺ «Լուսավոր Հա­յաստան» խմբակցությանը, թե իրենք դեմ են առողջության համապարփակ ապահովագրությանը, և սա վերածվել է փոխադարձ մեղադրանքների ու լեզվակռվի, պարզվում է՝ բանից անտե­ղյակ է ոլորտի պատասխանատու ԱԺ հանձնաժողովը:

Վերոնշյալ նախագծի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանու­թյուն ստանալ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանից, սակայն ապարդյուն:

Նա, մասնավորապես, նշեց, որ տեղյակ չէ նախագծի «պարունակությունից», քա­նի որ չի հասցրել կարդալ նախագիծը: Այդուհանդերձ, նա խոստացավ պա­տասխանել բոլոր հարցերին՝ այն ըն­թերցելուց հետո»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել