Tert.am-ը գրում է․

Իրաքի Քիրքուք քաղաքում հայտնաբերվել և կալանավորվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ հոկտեմբերին ոչնչացված ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի զարմիկը և տեղակալը՝ Իբն Խալդուն անվամբ հայտնի Խամեդ Շաքեր Սաբաա ալ Բադրին: Այս մասին հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը՝ հղում տալով իրաքյան ուժային կառույցներին, գրում է ТАСС-ը:

Իբն Խալդուն Սալահ էդ Դին նահանգում համարվում էր «ռազմական էմիր» և զբաղվում էր հետախուզական հարցերով: Ինչպես նշվում է՝ ալ Բաղդադիի ոչնչացումից հետո նա ամենաշատը որոնվող ծայրահեղականներից մեկն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել