Tert.am-ը գրում է.

Եթե երիտասարդների նկատմամբ նման վարքագիծ է դրսևորվում, իշխանության տվյալ ներկայացուցիչն այլևս անելիք չունի այս երկրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

«Երիտասարդները պահանջել են հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ և, արձագանք չստանալով, փորձել են ներս մտնել: Ոստիկանական սադրանք է եղել, դա է իմ նախնական գնահատականը, որից հետո ուժ է գործադրվել»,- ասաց նա։

«Սրա պատասխանը պետք է տան թե՛ իրավապահ մարմինները, թե՛ պատասխանատու անձինք, ովքեր զբաղեցնում են հանրային պաշտոններ ու նման վերաբերմունք են ցուցաբերում հայ երիտասարդի նկատմամբ»,- նշեց Մինասյանը։

Նրա գնահատմամբ՝ երիտասարդների գործողություններն անօրինական չեն եղել: Նա նշեց, որ եթե օրվա իշխանության՝ նախկինում կատարած նման գործողություններն օրինական էին դիտվում, ինչո՞ւ պետք է հիմա ընդդիմախոսների գործողություններն անօրինական համարվեն։ Նա նշեց, որ սա վարքագիծ է՝ քաղաքական ենթատեքստով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել