Անցնող տարին մեզ ոչ միայն աստղային նշանավոր միացություններ բերեց։ Որոշ զույգեր, որոնք այնքան սիրող և ամուր էին թվում, 2019 թվականին բաժանվեցին։ Ներկայացնում ենք աստղային մի քանի բաժանումներ, որոնց մասին շատ է խոսվել 2019 թվականի ընթացքում։

Քրիստինա Հենդրիկս և Ջեֆրի Արենդ

Հոկտեմբերին գեղեցկուհին և նրա դերասան ամուսինը Ինստագրամի միջոցով հայտնեցին, որ 10 տարի համատեղ կյանքից հետո ցանկանում են բաժանվել։

«Տասներկու տարի առաջ մենք սիրահարվեցինք, իսկ տասը տարի առաջ ամուսնացանք։ Այսօր մենք միասին անում ենք մեր հաջորդ քայլը, սակայն հիմա գնալու ենք տարբեր ուղիներով։ Մենք միշտ շնորհակալ կլինենք մեկս մյուսին սիրո համար։ Մեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի նորովի բացահայտենք մեզ, և մենք շնորհակալ ենք աջակցության համար»,- գրել է դերասանուհին։

Լիամ Հեմսվորտ և Մայլի Սայրուս

Հայտնիները սկսել են հանդիպել 10 տարի առաջ, երբ ծանոթացան «Վերջին երգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանց հարաբերությունները շատ բարդ էին, ինչի պատճառը երկուսի բռնկուն բնավորությունն էր։ Սակայն զույգի երկրպագուները հուսով էին, որ ամուսնությունը նրանց ավելի կամրապնդի։ Սակայն հակառակը ստացվեց։ Ամուսնությունը տևեց ընդամենը 7 ամիս։ Զույգի ներկայացուցիչները ԶԼՄ-ներին հայտարարեցին, որ նրանք փոխադարձ համաձայնությամբ են բաժանվել։

Ադել և Սայմոն Կոնեսկի

Երգչուհին գործարար Սայմոն Կոնեսկու հետ գաղտնի ամուսնացել էր 2016 թվականին, չնայած որ նրանց սիրավեպը սկսվել էր 2011 թվականին։ Այնուհետև ծնվեց նրանց որդին՝ Անջելոն, սակայն զույգն այդքան էլ չէր շտապում ամուսնանալ։ Այնուամենայնիվ, Սայմոնն իր սիրելիին առաջարկություն արեց, և 2 տարի առաջ Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ Ադելը հայտարարեց, որ արդեն ամուսնացած է։ Իսկ 2019 թվականի գարնանը նա հաստատեց բաժանվելու մասին շշուկները։

Միշել Ուիլյամս և Ֆիլ Էլվերում

Դերասանուհու և երաժիշտի ամուսնությունը նույնպես երկար չտևեց։ Առաջին տարեդարձին նրանց ընդամենը մի քիչ չբավականացրեց։ Անցած ամառ նրանք առանց որևէ աղմուկի ամուսնացան, իսկ 2019 թվականի գարնանը Ուիլյամսին կարմիր գորգի վրա տեսան առանց ամուսնական մատանու։

Ջեֆ և Մաքենզի Բեզոսներ

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Amazon-ի հիմնադիրը և գլխավոր տնօրենը, այս տարի բաժանվեց իր կնոջից, որի հետ ապրել էր շուրջ քառորդ դար։ Ջեֆը իր Թվիթերում հայտնել էր, որ ինքը և Մաքենզին որոշել են իրենց հարաբերությունները շարունակել որպես ընկերներ։ Իմիջիայլոց, նրանք 4 երեխա ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել