Hraparak.am-ը գրում է.

«Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Հայկ Սարգսյանի մշակած օրենքի նախագիծը, ըստ որի՝ 18-27 տարեկան երիտասարդները, որոնք չեն ցանկանում երկու տարի ծառայել Հայոց բանակում, կկարողանան վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս արագացված ընթացակարգով ծառայություն անցնել ու ստանալ պահեստազորային գրքույկ, շատերն անընդունելի են համարում:

Սարգսյանը, որը այսօր վարչապետ Փաշինյանի հետ ներկա էր Արարատի մարզի Ռանչպար համայնք նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ախագծի մտահղացման պատճառը արտերկրում բնակվող հայերի՝ ծառայելու ցանկությունն է եղել Հայաստանում։ 

Մանրամասները տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել