Panorama.am-ը գրում է.

Վաղը՝ դեկտեմբերի 4-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բրատիսլավայում։ Հանդիպումից Ադրբեջանի ԱԳ նախարարը սպաում է, որ առաջ կընթանան, քանի որ այն «ստատուս քվոն», որ ձևավորվել է, ոչ մեկին չի գոհացնում։

«Կան որոշակի խնդիրներ, օրինակ իմ հայ կոլեգան նախօրեին հայտարարել է, որ վաղը Բրատիսլավայում ինձ հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության հարցերը: Կարգավիճակի սկզբունքային մոտեցումը պարզ է: Այստեղ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության մասին, այն մասին, որ ներքին տեղահանվածների վերադառնան նորմալ կյանք: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա օրակարգում է, թե ինչ է անվտանգության հասկացությունը մեր և հայկական կողմի ընկալմամբ»,-ասաց Մամեդյարովը։

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերով,  առաջինը պետք է զինված ուժերը վերադառնան զորանոց և այդ ձևով հնարավոր է արագ ստեղծել վստահության միջավայր։ Մամեդյարովը նշում է, որ եթե հայկական կողմը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը, ապա ադրբեջանական կողմի համար էլ կարևոր է ադրբեջանական բնակչության անվտանգությունը՝  ներքին տեղահանվածների վերադարձից հետո,  «ինչը վաղ թե ուշ, տեղի կունենա»։ Պետք է լինի հստակ գնահատական, թե ինչպես են լուծվելու անվտանգության խնդիրները: Դրա համար կարևոր են, Մամեդյարովի խոսքերով, լուրջ, բովանդակային բանակցությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել