168.am-ը գրում է.

«Նոր Հայաստանում, ինչպես իշխանություններն են սիրում ասել, ու ինքս սա նոր Հայաստան չեմ համարում, ոստիկանը ցուցարարին ասում է ՝ կթքեմ վրադ։ Ոստիկանությունը ոչ թե Հայաստանի ոստիկանությունն է, այլ օրվա իշխանության, լինի նախկին իշխանության, թե ներկա։ Այս մասով ոչինչ չի փոխվել, նույն անհարգալից վերաբերմունքը, վիրավորանքը, բռնությունները, որ նախկինում էին կիրառվում, հիմա էլ են կիրառվում»,- լրագրողների հետզրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդը։

Նշենք, որ այս պահին էլ ոստիկաններն ու կարմիրբերետավորները բռնի ուժով հեռացնում են ակցիայի մասնակիցներին։

Բերման են ենթարկվել մի խումբ երիտասարդներ, այդ թվում Արգիշտի Գեւորգյանը, Դավիթ Հունանյանը, եւս 3-4 երիտասարդ։ Այս պահին ոստիկանությունը կրկին նախազգուշացնում է երիտասարդներին, որ բողոքի ակցիան արտոնված չէ եւ հորդորում է բացել ճանապարհը, այլապես կկիրառի հարկադրանքի միջոցներ, այդ թվում՝ ֆիզիկական ուժ։

Երիտասարդները վանկարկում են՝ «Արայիկ, հեռացիր, Արայիկ, հեռացիր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել