Բրատիսլավայում վաղը՝ դեկտեմբերի 4-ին, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի սպասվող հանդիպման արդյունքներով ակնկալվում է հնգակողմ հայտարարության ընդունում:

Չափազանց կարևոր է, թե ի՞նչ է ուզում ասել Լավրովը «Ես ամեն կերպ կողմ եմ ղարաբաղյան համայնքների միջեւ կապերի վերահաստատմանը» նախադասությամբ կամ այս միտքը` «ԼՂ-ի ամբողջ բնակչությունը պետք է որոշի՝ ինչպես ապրել հետագայում»:

Արցախում այսօր չկա այլ համայնք, հետևաբար, սա նշանակում է` ադրբեջանցիների վերադարձ, հետևաբար, դա նշանակում է հայկական զորքերի դուրսբերում և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում և որոշ ժամանակ անց կրկին հանրաքվե:

Ու եթե այս ամենը առաջարկվում է մեզ առանց Արցախին հստակ կարգավիճակ տալու, պատկերացնում եք, չէ՞, սա ինչ է նշանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել