Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը խոսել է իր զգացմունքների մասին մադրիդյան ակումբ տեղափոխվելուց հետո:

«Դա շատ հետաքրքիր էր, երբ հասկացա, որ պատրաստվում եմ խաղալ «Ռեալի» կազմում: Ես սպասում էի իմ հնարավորությանը և ուզում էի վայելել պահը և մարդկանց հաճելի պահեր պարգևել: Ամեն ինչ հիանալի անցավ:

Զիդանը հատուկ մարզիչ է: Մենք սերտ շփվում ենք, հիանալի հարաբերություններ ունենք: Ես ուրախ եմ, որ նա իմ մարզիչն է ու ես կարող եմ աշխատել նրա ղեկավարությամբ:

Ես վնասվածք ստացա Լա լիգայի առաջին խաղում և դա հարված էր ինձ համար: Ես երբեք անընդմեջ մի քանի անգամ լուրջ վնասվածքներ չեմ ունեցել: Պետք է հնարավորինս շուտ վերականգնվել, հիմա ամեն ինչ անցյալում է:

Հիմա ես ինձ լավ եմ զգում. խաղային քաղց ունեմ: Ես մարզվում եմ, որպեսզի մարզիչը կարողանա ինձ դաշտ դուրս բերել», – ասել է Դիասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել