Սա Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցն է՝ ավիրված և ցուրտ: Ձմռան ցրտին բոլոր դասարանների աշակերտներին հավաքում են մի դասասենյակում, որ վառարանի մոտ դաս անեն: Ներեցեք մեզ, երեխաներ: Այս ձմեռ էլ դիմացեք կաթացող տանիքով և չջեռուցվող դպրոցում: Ներեցեք մեզ, որ որպես պետություն՝ դեռ չենք կարողանում ձեր համար կրթվելու պայմաններ ապահովել: Մեր պետությունն այս պահին չի կարող ձեր խնդիրները լուծել: Մեր պետությունը գումարներն ուղղում է Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելուն, որ ձեզ հասանելիք գումարները ստանան և գործի չգնան: Ներեցեք մեզ, երեխաներ...

Հ.Գ. Հազար ներողություն, հղումը մոռացել եմ: Լուսանկարներն ու պատմությունը՝ panorama.am-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել