Aysor.am-ը գրում է.

Դ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագծին ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի անարդարության, իր լճացման համար, այլ առաջարկում են գումար վճարել, որ չաշխատելով այդ գումարից մարդ օգտվի, դա աբսուրդ է», - ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ եթե մարդ չի համապատասխանում տվյալ աշխատանքին, ապա նրան պետք է հեռացնել աշխատանքից, ոչ թե առաջարկեն թոշակի գնալ:

«Այդպիսի առաջարկ աշխարհում ընդունված չէ, չի կարելի», - հավելեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել