«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում նախագահական ընտրություններին ընդառաջ 3 թեկնածուների հետ հանդիպումը ֆուրոր է առաջացրել Արցախում: Հատկապես Մասիս Մայիլյանի թիմակիցների, նրան սատարող «Վաղվա Արցախ» կուսակցության մեջ, թե ինչու է Փաշինյանը հանդիպում նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ «հեղափոխականացնում նրանց»։ Նկատի ունեն Արայիկ Հարությունյանին, չնայած հանդիպումն առաջին հերթին մեսիջ էր Վիտալի Բալասանյանին` «չնկատելու» առումով:

Ի դեպ, շաբաթ օրը նույնական վերաբերմունք դրսեւորեց նաեւ իշխանական Հ1-ը, որը տեղեկացրեց Աշոտ Ղուլյանի առաջադրման մասին, սակայն նույն օրը առաջադրված Բալասանյանի մասին քար լռություն պահեց:

Ինչո՞ւ չէին հրավիրել Բալասանյանին Փաշինյանի հետ հանդիպման՝ հարցրինք նրան առաջադրած «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանին։ «Կդժվարանամ ասել, իրե՛նց պետք է հարցնել»:

Եթե հրավեր ստանայիք, կգնա՞ր։ «Չեմ կարող ասել, կստանայինք` կորոշեինք։ Մենք էլ ենք լրատվամիջոցներից իմացել, որ նման հանդիպում է տեղի ունեցել»: Արցախում, անգամ այն թեկնածուների թիմերում, ում հետ հանդիպել է ՀՀ վարչապետը, տեսակետ կա, որ դա Արցախի ընտրություններին խառնվելու գործընթաց է։ «No comment»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել