«Մեռնելու ժամանակը չէ» կինոնկարի կարճ թիզերը, կինոնկար, որը 25-րդ ֆիլմն է դարձել M16 գործակալ Ջեյմս Բոնդի մասին շարքում, հայտնվել է ֆրանշիզայի պաշտոնական YouTube-ալիքում։

14 վայրկյան տեւողությամբ հոլովակում, մասնավորապես, ցուցադրվել են Դենիել Քրեյգի մասնակցությամբ կադրեր, որը Բոնդին մարմնավորել է վերջին անգամ: Ընդամենը Քրեյգը 007 գործակալին մարմնավորել է հինգ ֆիլմում: Կինոնկարի լիարժեք թրեյլերը կհայտնվի դեկտեմբերի 4-ին Ավելի վաղ The Daily Mail թերթը գրել է, որ ֆիլմի սկզբում ցուցադրելու են գործերից հեռացած Բոնդին, որը խաղաղ կյանք է վայելում Ջամայկայում: Առեւանգված գիտնականին գտնելու վերջին առաջադրանքին համաձայնելու հարցում նրան համոզում է հին ծանոթը՝ ԿՀՎ-ի գործակալ Ֆելիքս Լեյթերը, որի դերը կրկին խաղալու է ամերիկացի Ջեֆրի Ռայթը: Բոնդին դիմակայելու է Ռամի Մալեքի մարմնավորած չարագործը, որն անհանգստացած է բնապահպանության հարցերով: Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են հոկտեմբերի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել