Այսօրվա Հայաստանի և մասամբ նաև Արցախի Հանրապետությունների բնակչության մի ստվար (ՀՀ-ում միգուցե ամենամեծ) հատվածը սերում է Պարսկահայքից՝ Խոյ, Սալմաստ, Ուրմիա և այլն։

Շահ Աբասի բռնագաղթից հետո հայությունից զգալիորեն դատարկված և զանազան թյուրքալեզու ցեղերով խճողված Արևելյան Հայաստանի վերահայկականացումը շատ վայրերում իրականացվել է հենց Թուրքմենչայի պայմանագրից հետո, նաև Գրիբոյեդովի ջանքերով՝ Պարսկահայքից հայ ներգաղթյալների վերաբնակեցմամբ Արարատյան դաշտում, Կոտայքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի տարածքներում, Հադրութում և այլուր։

Այո՛, Գրիբոյեդովն իրականացնում էր Ռուսական կայսրության հեռագնա ծրագիրը, բայց ի վերջո նաև հենց այդ ծրագրի արդյունքում սկսվեց այսօրվա Հայաստանի վերահայկականացումը։ Պատկերավոր ասած՝ Ղամարլուն Արտաշատ է դարձել նաև Գրիբոյեդովի ջանքերով, և հատկապես նրա արձանի պղծումը որևէ կերպ չի կարող համարվել ընդունելի երևույթ։

#չՀայաստանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել