168.am-ը գրում է․

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չի շտապել մեկնաբանել Ռուսաստանի Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժումը:

Նախարարը հիշեցրել է՝ տեղի հայ համայնքի կողմից եղել է մեկնաբանություն, որ արձանն ապամոնտաժվել է վերանորոգման համար:

168.am-ի հետ զրույցում «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության համանախագահ Դավիթ Տոնոյանը նշեց, որ եղել է Արմավիրի քաղաքային դումայի որոշումը, և որ հայկական կողմին ժամանակ էր տրվել, քանի որ հայկական եկեղեցու բակում Գարեգին Նժդեհի հուշատախտակի տեղադրումը չի համաձայնեցվել Արմավիրի քաղաքապետարանի հետ:

«Մեր կողմը հուշատախտակը հանել է, քանի որ դատախազության որոշում է եղել, այսինքն՝ Արմավիրի քաղաքային դումայում որոշվել էր, հետո դա ուղարկվել էր դատախազություն, այնտեղից էլ որոշումը եկել էր եկեղեցի: Չնայած այն  բանին, որ հուշատախտակի տեղադրման պահին չի եղել օրենք, որ պետք է համաձայնեցնեն քաղաքապետարանի հետ, և որ կազմակերպությունն իր սեփական տարածքում կարող էր տեղադրել ինչ որ ցանկանում է: Եվ հիմա հայկական կողմը շեշտը սրա վրա է դնում»,- տեղեկացրեց  մեր զրուցակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել