ՀԱԿ-ի, ավելի ստույգ՝ Լեւոն Տեր Պետրոսյանի անձնական օգտագործման իրավաբան Վահե Գրիգորյանին օրենդրության խեղաթյուրումներից ու փոփոխություններից հետո մի կերպ ՍԴ դատավոր ընտրելուց հետո ամբողջ ռեժիմը լծվեց Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ նշանակելու գործին: Դրա համար «Իմքայլական» ռեժիմը միանգամից գործի դրեց Հրայր Թովմասյանի էվակուացիայի մի քանի պլան՝

1. ՍԴ «դատավոր-անդամ» լինգվիստիկ սցենար: Այն շրջանառության մեջ դրեց հենց ինքը՝ Վահե Գրիգորյանը, որը հույս ուներ այս պրիմիտիվ բառախաղով Սահմանադրական դատարանի մի մասը կցրվեր, խորհրդարանաը կընտրեր նոր դատավորներ, որոնք կգային եւ իրեն կընտրեին ՍԴ նախագահ: Չստացվեց: Նույնիսկ «իմքայլականները» հասկացան, որ դա չաշխատող պլան է: ինչպես ասում են՝ миссия провалена:

2. ՍԴ նախագահին անվստահություն հայտնելու սցենար: Ի սկզբանե պարզ էր, որ ՍԴ նախագահին անվստահություն հայտնելու որոշումը կայացնելու են ՍԴ դատավորները, որոնք ամենեւին էլ նման ցանկություն չունեն: Խորհրդարանում «Իմքայլականները» նախաձեռնեցին, առաջարկն ուղարկեցին ՍԴ եւ նույնիսկ վարույթ չընդունվեց: Այն ոչ միայն անընդունելի էր, այլեւ փնթի: Հավանաբար մտահղացման հեղինակները հույս ունեին, որ ՍԴ կազմում ճաքեր կտան եւ կքվեարկեն ՍԴ նախագահի հրաժարականի օգտին: Այստեղ եւս՝ миссия провалена:

3. Ռեպրեսիվ սցենար: ԱԱԾ քննիչը հանկարծ այցելեց Հրայր Թովմասյանի հոր առանձնատուն, բարձրացավ կտուր, չափ ու ձեւ, հարց ու փորձ արեց, այնուհետեւ ԱԱԾ հրավիրվեցին Թովմասյանի հորը, երկու դուստրերին ու ի՞նչ պարզվեց: Թովմասյանի դուստրերին մեքենա ու ավտոտնակ է նվիրել ամերիկա մեկնած իրենց զարմուհին: Ավելին՝ քույրերից մեկն իր մեքենան 2016-ին նվիրել է բանակին: Կտուրի քննությունը դեռեւս չի ավարտվել: Բայց այս «Կառլսոն-կտուր» օպերացիայի ամբողջ հմայքը հոգեբանական ճնշումն էր, որից Թովմասյանը մի տեսակ չճնշվեց, ինչպես երեւաց «օպերացիային» հաջորդած հարցազրույցում: Կրկին՝ миссия провалена:

4. Ռեպրեսիվ սցենար 2: Այս սցենարով ձերբակալվեց Արսեն Բաբայանը, որը մեղադրվում է պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մեջ: Գործով անցնում է Արա Բաբլոյանը, որպես մասակից: Ի՞նչ է տեղի ունեցել և ի՞նչ կապ ունի Հրայր Թովմասյանը: Գագիկ Հարությույանը հրաժարական է տվել, որը ներկայացվել է խորհրդարանի ղեկավարին, որը ստանալուց հետո աշխատակիցը ավելի ուշ է այն անցկացրել գրանցամատյանում, բայց գրել է նախկին ամսաթվով: Քննությունը դեռեւս շարունակվում է: Բայց անկախ արդյունքից, այս սցենարն էլ է մեծ հաշվով «պռովալ», որովհետեւ եթե նույնիսկ պարզվի, որ ամսաթվերը փոփոխվել են, դրանում թովմասյանը ոչ մի մեղք չունի:

5. Եվ վերջինը՝ թոշակի սցենար: Այս սցենարի հիմնական ջատագովը արդարադատության նախարարն է: Առաջարկում են ՍԴ անդամներին գնալ թոշակի եւ մինչեւ պաշտոնավարման ժամկետի ավարտը ստանալ այնքան աշխատավարձ, որքան ստանում են հիմա: Իշխանության սորոսական թեւը հույս ունի «փափուկ» մեթոդով ազատվել ՍԴ անդամներից, ընտրել նոր դատավորներ, որոնք կգան ու Հրայր Թովմասյանին անվստահություն կհայտնեն, սակայն ՍԴ անդամները արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում օգտվել թակարդում դրված այս հյութեղ «պանրից»: Այսինքն՝ ի սկզբանե չնայած պարզ է, բայց միեւնույնն ՝ իշխանությունը փորձում է հերթական «պռովալ» միսիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել