Քույրերն ընտրում են մոնոխրոմը։

Քենդալ և Քայլի Ջեներները ընտանիքի հետ նշում են Գոհաբանության տոնը Քարդաշյան-Ջեներ շքեղ առանձնատանը: Հատկանշական է, որ գալա ընթրիքի համար քույրերն ընտրեցին լրիվ հակառակ պատկերներ:

Քենդալը հայտնվեց գայթակղիչ սև հանդերձանքով, որով նա նմանվել էր լրտեսական մարտաֆիլմի հերոսուհու: Մոդելը կրում էր բարձր վզով սև շապիկ և բարձր մեջքով նեղ ջինս: Բարձրակրունկ բոտիլյոնները լրացնում են տեսքը:

Քայլին գերադասեց ներկայանալ մարմինն ընդգծող, բարձր վզով կարճ սպիտակ զգեստով։ Շագանակագույն բաճկոնը և լաքապատ երկարաճիտ կոշիկները հիանալի լրացնում էին տրիկոտաժե զգեստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել