Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ V-ի նախկին կինը՝ Օքսանա Վոյևոդինան պատմել է իր նորածին որդու հասցեին ստացած մահացու սպառնալիքի մասին: Այս մասին հաղորդում է RT-ն:
Նշվում է, որ անհայտ կինը հոկտեմբերին նրա հոր հեռախոսին հաղորդագրություն է ուղարկել, որում ասել է, որ Վոյևոդինայի և Մուհամադ V-ի որդուն կարող է մահացու վտանգ սպառնալ:
Կնոջ հետ հանդիպել է Միսս Մոսկվայի ընկերուհին: Զրույցի ընթացքում անհայտ կինը հայտարարել է, որ վտանգը կանխել կարելի է, եթե Վոյևոդինան հետ կանչի նախկին ամուսնու դեմ ներկայացված ալիմենտների պահանջի հայցը, ինչպես նաև դադարի մեկնաբանություններ տալ ԶԼՄ-ներին:
Դրանից հետո Մուհամադ V-ի կինը ոստիկանություն հայտարարություն է տվել, իսկ ինքն ստիպված է եղել մեկնել Մոսկվայից և թաքնվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել