168.am-ը գրում է.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմացած է, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նման գիտելիքներով նախարար է աշխատում։

«Առողջապահության նախարարը ձգտում է երևալ` որպես շատ ռեֆորմներ արած նախարար, սակայն դա չի նշանակում, որ նրա ամեն առաջարկը լավն է ու պետք է ընդունվի։ Ինչ վերաբերում է մեր ընտրողներին, լավ կլինի` Առողջապահության նախարարն իրենց ընտրողներով զբաղվի։ Եթե Արսեն Թորոսյանը մտածում է, որ ընդդիմությունը նախագծեր դակող ուժն է, ապա շատ խորn ըմբռնում ունի ընդդիմության վերաբերյալ. ապշած եմ, որ այդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արսեն Թորոսյանի առաջարկած նախագծին՝ ներդնել առողջապահության համապարփակ ապահովագրություն՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել