Hraparak.am-ը գրում է.

ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը բավականին թեժ է անցնում: Պատճառը արդարադատության նախարարության բերած ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագիծն է, որին բուռն ընդդիմանում Էր ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: 

Նա հարց ուղղեց հարցի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին, թե կոնկրետ որ որոշման համար է անվստահություն առաջացել Սահմանադրական դատարանի նկատմամբ: Գրիգորյանը հստակ պատասխան չտվեց, Պետրոսյանն Էլ արձանագրեց, որ պատգամավորը չպատասխանեց իր հարցին:

«Պարոն Պետրոսյան, սա քննություն չի, ես էլ Ձեր ուսանողը չեմ», -ասաց Սուրեն Գրիգորյանը:
«Որ իմ ուսանողը լինեիք, էստեղ նստած չէիք լինի»,-հակադարձեց Պետրոսյանը, ինչն Էլ առաջացրեց հանձնաժողովի նախագահ Վլադիրմիր Վարդանյանի վրդովմունքը: Նա կոչ արեց չվիրավորել միմյանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել