168.am-ը գրում է.

Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) դեկտեմբերի 2-ին կայացած հատուկ նիստում հայտարարել է ինքնարձակման մասին: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, խորհրդարանի հատուկ նիստը՝ Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի նախագահությամբ, կայացել է երկուշաբթի օրը, օրակարգում դրված էր օրենսդիր մարմնի ինքնարձակման հարցը։ Հարցը դրվել է խորհրդարանականների քվեարկությանը, որոնք «կողմ» են քվեարկել:

Դրանով իսկ, քվեարկության արդյունքներով, խորհրդարանի ինքնարձակման որոշում է ընդունել: Վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը կընդունի Ադրբեջանի նախագահը: Ավելի վաղ իշխող կուսակցության քաղաքական խորհուրդը նիստ է անցկացրել, որտեղ կուսակցությունից խորհրդարանում ներկայացված պատգամավորներին հանձնարարվել է հանդես գալ Միլի մեջլիսի ինքնարձակման նախաձեռնությամբ: Իշխող կուսակցության փոխնախագահ-գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել է, որ այդ որոշումն ընդունվել է պետության ղեկավարի՝ բարեփոխումների ու կադրային վերադասավորումների քաղաքականությանն աջակցելու նպատակով: Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորից, պատգամավորական մանդատների մեծամասնությունը պատկանում է կառավարող կուսակցությանը: Երկրում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային 2020 թվականի նոեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել