Aysor.am-ը գրում է.

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հրապարակումների հիման վրա, Aysor.am-ին ասացին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք՝ 168.am-ը գրել էր, որ հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ։ Դեպքը տեղի էր ունեցել մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում։ Ըստ հրապարակման՝ մարզպետին արտահերթ չսպասարկելու համար վերջինիս վարորդը ծեծի էր ենթարկել վարսավիր Սերոբին, ապա սպառնացել՝ այդ գյուղ ոտք չդնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել