168.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե ափսոսում է 2013 թվականին հայրենիքը լքելու որոշման համար եւ դա սխալ է համարում։

«Այսօր ես բոլորից շատ եմ ափսոսում այն բանի համար, որ 2013 թվականին հեռացա Վրաստանից: Ես պարզապես թողեցի ամեն ինչ ու հեռացա: Ես չհեռացա բանտ նստելու վախից: Ձեզ հայտնի է, որ Ուկրաինայում էլ ինձ սպառնում էին դրանով: Ես հեռացա, որովհետեւ հոգնել էի, ու մարդիկ էլ հոգնել էին ինձանից: Ես պարզապես բոլորին հնարավորություն տվեցի հանգստանալ: Սակայն այսօր ես կարծում եմ, որ սխալ եմ թույլ տվել»,- դեկտեմբերի 1-ին ասել է Սահակաշվիլին «Մթավարի արխի» վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հաղորդավարի այն ռեպլիկին ի պատասխան, թե Վրաստանում նա կհայտնվեր ճաղերի հետեւում, քանի որ նրա դեմ քրեական գործեր են հարուցված, Սահակաշվիլին ասել է. «Ամենավատ ելքն այն է, որ մարդը թողնում է իր երկիրը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել