Հայտնի է, որ Նյու Յորքի մետրոյում ցանկացած բան կարող է պատահել. կարող է հեղեղում սկսվել, հնարավոր է ենոտի հանդիպել, իսկ մետրոյի վագոնը կարող է Գոհաբանության օրը ընթրիքի դահլիճի վերածվել: Ընդհանրապես, նյույորքցիները պատրաստ են ցանկացած անակնկալի, բայց լոնդոնյան մետրոն, ակնհայտորեն, չի ցանկանում հետ մնալ իր կրտսեր «եղբորից»:

Նոյեմբերի 30-ին Լոնդոնի մետրոպոլիտենի ուղևորներն ականատես են դարձել մի տղամարդու հագուստի անսովոր ընտրությանը, որը նստած էր վագոնում: Դա տեղի է ունեցել առավոտյան, երբ օդի ջերմաստիճանն ընդամենը 2°C էր: Չնայած դրան, տղամարդը սանդալներով էր, որոնք նա կրում էր զոլավոր գուլպաներով, ինչպես նաև լողազգեստով:

Անհայտ և օրիգինալ ուղևորն իր էկլեկտիկ կերպարը լրացրել էր մանուշակագույն սպորտային շապիկով (հավանաբար, նա այդ հատվածում ամեն դեպքում մրսում էր): Լուսանկարը տարածել է ականատեսը ֆեյսբուքյան S *** London խմբում՝ այն մակագրելով. «Ես հստակ չգիտեմ, թե որն է ավելի վատ. ցուրտ եղանակին տաբատի բացակայությունը, թե գուլպաների և սանդալների համադրությունը»: Գրառումն արագորեն ավելի քան 1000 լայք է հավաքել և բազմաթիվ մեկնաբանություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել