Եղիսաբեթ I-ին թագուհին, Թյուդորների դինաստիայի վերջին ներկայացուցիչը, պարզվել է, որ հին հռոմեացի պատմիչ Կոռնելիոս Տացիտոսի աշխատանքները թարգմանել է անգլերեն: Նման պատմական հայտնագործություն է արել գրականության պատմաբան Ջոն Մարկ Ֆայլոն, գրում է BBC-ն:

Գիտնականը Լամբեթի պալատի արքեպիսկոպոսների գրադարանում հայտնաբերել է Տացիտոսի «Անալուսների» ձեռագիր թարգմանությունը, որը գրվել է Եղիսաբեթ I-ին թագուհու կողմից:

Արևելյան Անգլիայի համալսարանի գիտությունների դոկտորը պնդում է, որ թարգմանությունը արտագրել է թագուհու քարտուղարներից մեկը, բայց տեքստում այլ ձեռագրով ուղղումներ կան, և դա Եղիսաբեթի ձեռագիրն է: Այս վարկածի օգտին է խոսում նաև թարգմանության ոճը և այն փաստը, որ 42-էջանոց ձեռագիրը գրված է թղթի վրա, որը 1590-ականներին տարածված էր Թյուդորների պալատում:

Ձեռագրում նաև հանդիպում են G.B. տառերը, որոնք առկա են նաև թագուհու որոշ անձնական նամակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել