Միասին այսօր պարզենք, թե ինչպես պետք է կառուցել զուգընկերոջ հետ հարաբերությունները, որպեսզի դրանք երկարատև լինեն։

1. Բացասական ալիքի վրա ձեզ մի տրամադրեք

Եթե հարաբերություններ սկսեք մարդու հետ՝ գլխում անընդհատ ունենալով այն միտքը, որ դրանք շուտով վերջանալու են, դուք ինքներդ ձեզ կզրկեք երկարատև հարաբերությունների հնարավորությունից։ Եթե ամեն անգամ, երբ մի բան այնպես չստացվի, դուք ասեք, որ այդպես էլ գիտեիք, որ այդպես է լինելու, դուք պարզապես ձեր սեփական ձեռքերով ձեր զուգընկերոջը կդրդեք հարաբերությունները խզելուն, քանի որ նրա համբերությունը հավերժական չէ։

2. Խաղեր մի խաղացեք

Երբ տխուր կլինեք, ձեզ վատ կզգաք կամ որևէ խնդիր կունենաք, փորձեք զրուցել ձեր ընկերոջ հետ այն բաների մասին, որոնք ձեզ դուր չեն գալիս։ Դա ավելի լավ է, քան լռություն խաղալը կամ որևէ այլ կերպ նրանից վրեժ լուծել փորձելը։ Զերծ մնացեք մանիպուլյացիաներից և ձեր մոտեցման մեջ շիտակ եղեք։

3. Միայն սերը բավական չէ

Ոմանց համար սա կարող է բացահայտում լինել, բայց իրականում միայն սերը բավական չէ։ Հարաբերությունները պահպանելու համար պետք է կարողանաք գնահատել ձեր զուգընկերոջը որպես անհատի և որպես ընկերոջ։ Դուք կսիրեք հարգել նրան միայն այն ժամանակ, երբ նրա հետ ընկերական շփվել սովորեք։ Միայն այսպես դուք կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները միասին։

4. Մի խանդեք

Երկարատև հարաբերությունները կառուցվում են վստահության վրա։ Եվ եթե դուք չեք վստահում ձեր զուգընկերոջն այնքան, որ չխանդեք նրան, ապա ինչո՞ւ եք շարունակում մնալ նրա կողքին։ Միգուցե ձեզ դավաճանել են մինչ այդ, բայց դա չի նշանակում, որ ձեր զուգընկերը պետք է իր վրա կրի ձեր անցած դժվարությունների բեռը։ Եվ եթե ձեր զուգընկերը ձեզ մշտապես խանդում է, հնարավորինս շուտ հեռացեք նրանից։ Հիշեք, որ իսկական սերը կառուցվում է միայն վստահության վրա։

5. Երբեք մի համաձայնվեք ավելի քչին

Հարաբերություններ սկսելով մի մարդու հետ, որը չի համապատասխանում ցանկալի զուգընկերոջ մասին ձեր պատկերացումներին, արդյունքում անպայման հիասթափություն կապրեք։

Երբեք մի համաձայնեք ավելի քչին, քան դուք միշտ ցանկացել կամ պատկերացրել եք։

6. Ձեզ պետք չեն հարաբերություններ՝ պարզապես միայնակ չլինելու համար

Չե՞ք ուզում կրկին ձախողել հարաբերությունները, ուրեմն՝ մի սկսեք դրանք միայն նրա համար, որ ինչ-որ զգացմունքներ ապրեք և մենակ չլինեք։ Սկզբի համար սիրեք ինքներդ ձեզ, իսկ դրա համար պետք է հարգանքով և խնամքով վերաբերվեք ինքներդ ձեզ։

Երբ ժամանակը գա, կհանդիպեք նրան, ով կդառնա ձեր երկրորդ կեսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել