#1 Ամեն բան շատ ավելի խորն եք զգում, քան մյուսները: Ինտուիցիան հաճախ օգնում է ձեզ գումար վաստակել: Լավ եք ճանաչում սեփական ցանկությունները, պահանջներն ու վախերը: Անկախ եք, երբեք չեք մոռանում ձեր մասին:

Մարդիկ ձեզ առեղծվածային ու գրավիչ են համարում, բայց երբեմն վախենում են ձեզանից: Քչերեն են ցանկանում մարտահրավեր նետել ձեզ կամ ձեր համոզմունքներին: Նրանք գիտեն, որ ամուր կանգնած եք հողին, հակված չեք փոխելու կարծիքը առանց լուրջ պատճառների:

#2 Շրջահայաց եք: Խորը մտքեր ունեք, բայց քիչ եք խոսում: Կարողանում եք գեղեցիկ խոսել ու գրել: Սիրում եք երևույթները հեռվից դիտարկել, քանի որ կյանքին հետաքրքիր ու զգուշավոր տեսանկյունից եք նայում: Մշտապես տեղեկատվություն եք հավաքում, մշակում այն: Կարեկցող եք, հոգ եք տանում մտերիմների մասին: Կարողանում եք լսել մարդկանց, չդատել նրանց, ինչը չի նշանակում, թե սեփական եզրահանգումները չեք անում:

#3 Ձեր նպատակը հաղթանակն է, հստակ գիտեք՝ ինչ եք ցանկանում և առաջ եք շարժվում՝ չհանձնվելով նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում: Լի եք էներգիայով, մոտիվացված: Սիրում եք հաղթանակներ տանել. դա ձեզ ողջ զգալու լավագույն միջոցն է: Մրցունակ եք, աշխարհը դիտարկում եք որպես հսկայական խաղադաշտ, որը լի է հնարավորություններով: Գիտեք ձեր տաղանդները և հասկանում եք՝ ինչի կարելի է հասնել դրանց շնորհիվ: Երբեմն մարդիկ ձեզ ագրեսիվ են համարում, քանի որ գիտեք՝ ով կամ ինչը կարող է կանգնել ձեր ճանապարհին, և ինչպես է հարկավոր հեռացնել այդ խոչընդոտը: Մյուսների գնահատականը չի խանգարում ձեզ հասնել ձեր ուզածին:

#4 Ներդաշնակ հարաբերություններ ունեք աշխարհի հետ, սիրում եք լինել մտերիմների շրջապատում: Կյանքը դիտարկում եք որպես հետաքրքիր ճանապարհորդություն: Ձգտում եք բաց ապրել, ինչը ձեզ ինքնավստահություն է հաղորդում: Համառ եք, հետաքրքրասեր: Միշտ ձգտում եք նոր փորձ ձեռք բերել: Անկայունության դեպքում կարողանում եք լավագույն ելքերը գտնել, ինչն օգնում է ավելի քիչ անհանգստանալ: Մարդիկ ձեզ դրական ու հանգիստ են համարում: Ազատ մարդ եք, ով երջանիկ ու գեղեցիկ կյանք է որոնում:

#5 Չափազանց զգայուն եք, կարեկցող: Նույնիսկ, երբ համաձայն չեք մարդկանց ընտրության կամ քայլերի հետ, կարող եք հասկանալ՝ ինչպես և ինչու են նրանք հանգել դրան: Մարդիկ երբեմն ձեզ խոցելի ու թույլ են համարում, չեն հասկանում ձեր ուժը: Կարող եք հոգատար լինել:

#6 Ստեղծարար եք, զարգացած երևակայություն ունեք: Աշխարհը յուրօրինակ եք համարում, այլ կերպ եք մշակում տեղեկատվությունը: Նորարարական մտքեր ու գաղափարներ ունեք:

#7 Իդեալիստ եք, ռոմանտիկ: Աշխարհը, ձեզ ու մյուսներին իդեալական կերպարում եք տեսնում: Գիտեք, որ դա իրականությանը չի համապատասխանում, սակայն ձեզ համար այդպես ավելի հեշտ է: Մեծ սպասումներ ունեք մարդկանցից: Չեք հասկանում՝ ինչու նրանք չեն ձգտում իրենց ու աշխարհն ավելի լավը դարձնել, ինչպես դուք: Մարդիկ ձեզ քնքուշ, երբեմն նաև միամիտ են համարում: Հետևողական եք, լավատես, չեք ցանկանում կորցնել հույսը:

#8 Բարի եք, ընկերասեր: Ջերմ վերաբերմունք ունեք մարդկանց նկատմամբ, մարդիկ ձեր ներկայությամբ իրենց լավ են զգում: Կարողանում եք ծրագրել ժամանակը, ինչը հնարավորություն է տալիս արտադրողական լինելու և հաջողության հասնելու: Հստակ հասկանում եք նպատակներն ու ձգտումները: Յուրաքանչյուր օր հնարավորություն է ամեն ինչ նորից սկսելու, ավելի ու ավելի լավ անելու:

Ձեզ համար բաժակը միշտ կիսով չափ լի է, ուշադրությունը կենտրոնացնում եք ամենակարևորի վրա: Մարդիկ հասկանում են, որ դրական ազդեցություն եք ունենում իրենց վրա, օգնում աճել:

#9 Այս փուլում ճնշված եք: Վերջին ժամանակները ձեզ համար բավական բարդ են եղել, իսկ արցունքները լարվածությունից ազատվելու միջոց են: Աշխարհը ձեզ վախեցնում է, միայն թե հարկավոր է գիտակցել, որ դժբախտությունն ու դժվարությունները ժամանակավոր են: Մարդիկ ձեզ փակ, որոշ իմաստով օտարված են համարում: Հաճախ չեք խոսում զգացմունքների մասին: Փորձեք խոսել լավագույն ընկերոջ հետ, պետք չէ միայնակ տառապել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել