Tert.am-ը գրում է.

Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը Tert.am–ի հետ զրույցում հասունացել է պահը, որ բացահայտ ասվի, որ այս իշխանությունները տապալել են պետական կառավարումը, և օրեցօր ավելի ակնհայտ է դառնում, որ ներկայիս ռեժիմը պետությունը գլորում է դեպի անդունդը: Ըստ նրա՝ օր առաջ միջոցներ է պետք ձեռնարկել և կասեցնել այս գահավիժումը:

- Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ իշխանությունը ժամանակավոր է և շատ շուտով ու շատ անսպասելի հեռանալու է։ Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան քաղաքական գործընթացների վերաբերյալ նման կտրուկ մոտեցումը:

– Միքայել Մինասյանի այս գնահատականը ես կտրուկ չէի համարի: Սա դիագնոզ է, սովորական դիագնոզ: Որքան շուտ հասկանանք, որ սա դիագնոզ է, որքան շուտ հասկանանք, որ այլևս նման կերպ շարունակել հնարավոր չէ, որ պետական ու հանրային կյանքի բացառապես բոլոր ոլորտներն ախտահարված են ու այս հիվանդությունը շատ շուտով սպանելու է ողջ օրգանիզմը, այնքան ավելի շուտ միջոցներ կձեռնարկենք գոնե թե փրկության շանս գտնելու համար: Այո՛, հասունացել է պահը, որ բացահայտ ասվի` Հայաստանի ներկայիս իշխանությունները տապալել են պետական կառավարումը` սկսած ներքին և արտաքին քաղաքականությունից, վերջացրած սոցիալական և անվտանգային հարցերով: Սա տեսնում են բոլորը, և օրեցօր ավելի ակնհայտ է դառնում, որ ներկայիս ռեժիմը պետությունը գլորում է դեպի անդունդը: Օր առաջ միջոցներ է պետք ձեռնարկել և կասեցնել այս գահավիժումը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել