Tert.am-ը գրում է.

ԱմբոԻրաքի ցուցարարները հրկիզել են Նաջաֆ սուրբ քաղաքի Հաքիմի տաճարի մուտքը, որին ի պատասխան անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել, գրում է Reuters գործակալությունը։

Ցուցարարները տեսագրություն են ուղարկել Reuters գործակալությանը, որտեղ պատկերված է եղել Հաքիմի տաճարի բոցավառվող դուռը: Reuters գործակալությունը չի կարողացել անմիջապես ստուգել կադրերի իսկությունը։

Գործակալությունը հետագայում պարզել է, որ միջադեպը տեղի է ունեցել անցյալ ամիս՝ Իրաքում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ամենաարյունալի օրերից մեկի ժամանակ։

Այս ուրբաթ վարչապետ Ադել Աբդուլ Մահդին խոստացել է հրաժարական տալ՝ հասարակության զայրույթն ու բռնությունը դադարեցնելու նպատակով, սակայն ցուցարարները հայտարարում են, որ վարչապետի հրաժարականը «բավարար չէ»։

«Ես խորհրդարանին կներկայացնեմ իմ հրաժարականի դիմումը, և խորհրդարանը կկարողանա քննարկել վարչապետի նոր թեկնածությունները»,- ասված է Աբդուլ-Մահդիի հայտարարության մեջ:
ղջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել