Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, որին մի քանի կանայք մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, հերքում է իր դեմ առաջադրված բոլոր կասկածները: Այս մասին հաղորդում է ABC-ն: Նրա խոսքերով, ինքը երբեք իրեն չի պահել որպես «հետապնդող, ագրեսիվ և անհարիր»:

Երգիչը նաև ավելացրել է, որ երբեք դեր կամ հաջողակ կարիերա չի խոստացել և երբեք չի խանգարել այն կառուցել:

Բացի այդ, Դոմինգոն պատմել է, որ Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայի դահլիճում ելույթ չունենալու և Լոս-Անջելեսի օպերայի գլխավոր տնօրենի պաշտոնից հրաժարվելու որոշումը կայացվել է կոլեգաներին մամուլի կողմից ճնշումներից պաշտպանելու համար:

Երգիչը գտնում է, որ ժամանակին նրբակրթության դրսևորում համարվող ժեստերն այսօր լրիվ այլ կերպ են ընկալվում՝ մշակույթում կատարված փոփոխությունների պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել