Մի քանի օր առաջ արդեն «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության տեսահոլովակի միջոցով կրկին անդրադարձ եղավ Սիրիայի հյուսիսի քրդական ուժերի կազմում հայկական ուրվական-գումարտակին։

Հետաքրքրական է, որ այս տեսահոլովակում Սոսե անունով ներկայացվող կնոջ, որը մեկ այլ լրատվամիջոցում քրդերենով հանդես է գալիս որպես Սոսե Սարկիս, հայ լինելը, դատելով թե՛ արտաքինից և թե՛ հայերենի չիմացությունից, ինքնին կասկածելի է։

Ավելին՝ խիստ կասկածելի է նաև վերջինիս անվան իսկությունը, քանի որ նույն այդ կինը քրդական մեկ այլ լրատվական ռեսուրսից արդեն իսկ հայտնի էր որպես Թամարա Կարապետ Սարկիս։

Միևնույն ժամանակ, այդպես էլ բաց է մնում այն հարցը, թե ինչպե՞ս է պատահել, որ արևմտահայկական միջավայրում ուրվական-գումարտակի անվանման մեջ օգտագործվել է խորհրդային տարիներին փոփոխված արևելահայերենի ուղղագրությունը՝ «Նահատակ Նուպար Օզանյան գումարտակ», մինչդեռ ակնհայտ է, որ յուրաքանչյուր սիրիահայ կգրեր՝ «Օզանեան»։

Ամեն դեպքում, ուրվական-գումարտակի քարոզչական նպատակներով օգտագործումը շարունակվում է, և մեր
լրատվական դաշտը պետք է չափազանց զգոն լինի այս տիրույթում։

#Հայաստանը
#քարոզչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել