Panorama.am-ը գրում է.

«Չենք կարող միանշանակ գնահատել՝ մեր երկրում «սև ուրբաթ»-ը զեղչեր ունի՞, թե՞ ոչ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառղ» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով հայաստանյան խանութների զեղչերի իրական լինել-չլինելու մասին հարցին։

Նրա խոսքով, կան տնտեսվարողներ, որոնք իրականում զեղչում են վաճառվող ապրանքների գները, մյուսներն էլ զեղչի իմիտացիա են անում։

Հիշեցնենք, որ երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարեց, որ զեղչերի վերաբերյալ ուսումնասիրություն չի անելու, քանի որ այս պահին զբաղված է հինգ այլ շուկաների ուսումնասիրությամբ։ Սակայն եթե լինեն հանձնաժողովին ուղղված քաղաքացիների դիմումներ, ապա հանձնաժողովը դրանց ընթացք կտա։

Բաբկեն Պիպոյանի խոսքով, Հայաստանում  խախտումների բնույթն ու մասայականությունն այնպիսին է, որ պետք չէ զուտ գնալ  քաղաքացու  բողոքի հետևից։

«Մենք ունենք լուրջ խնդիր «զեղչ» հասկացության հետ։ Օրենքով դա կարգավորված չէ, և դաշտը իրավական տեսանկյունից կարգավորված չէ։ Միայն Հարկային օրենսգրքում  մի տեղ կա «զեղչ» հասկացություն, ուրիշ ոչ մի տեղ չենք հանդիպի, այսինքն մրցակցային առումով էլ զեղչը համապատասխան սահմանում չունի»,-ասաց ՀԿ նախագահը։

Իրավական դաշտի բացերի պայմաններում,  Բաբկեն Պիպոյանի պնդմամբ, անհրաժեշտ է, որ պետական մարմինները նախաձեռնող լինեն՝ ցույց տալու, որ այդ խնդիրն իրենց մտահոգում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել