Panorama.am-ը գրում է.

«Երբ կլինի հանձնաժողովին ուղղված դիմում այդ հարցով կամ հանձնաժողովի նախաձեռնությամբ արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ կարվեն, այդ ժամանակ կներկայացնենք միասնական դիրքորոշում»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որոնցում նշվում է՝ որոշ ընկերություններ քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաներ են նվիրել՝  իրենց շինարարությունների համար թույլտվություններ ստանալու դիմաց։

Հայկուհի Հարությունյանը նշեց, որ հանձնաժողովը նշված գործով դեռևս աշխատանքներ չի իրականացնում։

«Հրապարակումները 2 օր առաջ են եղել, էսօր էլ շաբաթ է։ Մենք դեռևս աշխատանքային ռեժիմի շրջանակում հնարավորություն ունենք հարցին անդրադառնալու։ Եթե հանձնաժողովին վարույթի հարուցման համար դիմում կուղղվի, ապա դա կդառնա հենց աշխատանքային հիմնական գործառույթ մեզ համար։ Մեզ էլ դեռ ժամանակ է պետք նոր ինֆորմացիա ստանալու, փաստեր ճշգրտելու և հավաստիանալու համար»,-ասաց Հայկուհի Հարությունյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել