Panorama.am-ը գրում է.

«Մեր երկրում մարդկանց 37%-ը ապրում է աղքատության շեմից ներքև։ Եվ նրանց համար առողջության ապահովագրումը կլինի ծանր բեռ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ նշելով, որ վաղ է առողջության նոր հարկատեսակի մասին խոսելը։

Պողոսյանի խոսքով, Հայաստանում մարդիկ իրենց եկամուտի 65%-ը ծախսում են սննդի վրա,  25%-ն էլ՝  կենցաղի վրա, ուստի առողջապահությունը դուրս է մղվում. «Աշխարհում բարեկեցության գնահատման տարբեր չափանիշներ կան։ Մեզ համար ամենակարևոր չափանիշն այն է, թե իր եկամուտի որ մասն է մարդը ծախսում սննդի վրա։ Հայաստանում էդ ծախսը կազմում է 65%: Առաջավոր, զարգացած երկրներում 25-30% է այդ ցուցանիշը։ Եվ եթե հաշվի առնենք, որ մարդիկ իրենց եկամուտի 25%-ն էլ կենցաղային ծախսերի համար են օգտագործում, հոգևոր կյանքն ու առողջապահությունը դուրս են մնում։ Դրա համար պետք է օպտիմալ լուծում գտնենք։ Էս պահին վաղ է առողջության նոր հարկատեսակի մասին խոսելը»։

Անդրադառնալով մանկապարտեզներում թունավորումների դեպքերին՝ Արմեն Պողոսյանը նշեց՝ մարդկային ցեղը ունի մի կանոն՝ «ամենալավը երեխաներին», իսկ մեր երկրում լրիվ հակառակն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել