«Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնը հավաքեց 9,8 միլիոն դոլար: Սա 2006 թվականից ի վեր ցածրագույն ցուցանիշն է, ինչը շատերին առիթ տվեց եզրակացնել, որ Փաշինյանը սփյուռքում այլևս չի վայելում նախկին վստահությունը: Սա, իհարկե, աբսուրդային եզրակացություն է: Փաշինյանն էս պահին ունի նույնքան աջակցություն, որքան մեկուկես տարի առաջ: Էս թիվը վերլուծելիս պետք է մի քանի հանգամանք հաշվի առնել:

Նախ՝ հաշվի առեք, որ հիմնադրամը վերջին տարիներին հավաքում էր մոտ 15 միլիոն դոլար, որի մեծ մասը գալիս էր մի քանի խոշոր բարերարներից: Իսկ մեր 10-միլիոնանոց սփյուռքը միջինով մոտ կես դոլար էր տալիս: Էդ 10 միլիոնանոց սփյուռքը երբեք փող չի տվել, չի տալիս ու չի տալու: Իրենք հայրենիք չունեն, որ տան: Հայաստանը իրենց պետք է զուտ ինքնահաստատվելու համար: Սրա մասին մի անգամ հանգամանորեն գրել եմ: Էդ ինքնահաստատվելու համար հույժ կարևոր են մի քանի թեզերի գոյությունը՝ համատարած թալանի թեզը, սրիկա իշխանավորների թեզն ու սուրբ ընդդիմադիրների թեզը: Նիկոլը այդ մարդկանց պետք էր, որ նրանք չգիտակցեն սեփական անհայրենիք, անպիտան, անիմաստ գոյությունը: Քանի դեռ կա Նիկոլն իր՝ նախկինների մասին բառիգությամբ լի ելույթներով, էս անհայրենիքները արդարացում ունեն: Սա է պատճառը, որ նրանք Նիկոլին պահելու են մինչև վերջ: Ուրիշ հարց է, որ էդ մինչև վերջը սահմանափակվում է ֆեյսում քֆուրներ գրելով:

Իրական սփյուռքը տասը միլիոն չէ, հայրենիք ունեցող սփյուռքը կարող ա մի կես միլիոն էլ չհասնի: Իրական սփյուռքը աշխատել է, աշխատում է ու աշխատելու է ամեն ինչ անել, որպեսզի ինչ-որ օգուտ տա հայրենիքին: Էդ մանր ու միջին նվիրատվությունները իսկական սփյուռքն է արել, ու դա ընհանուր գումարի մոտ կեսն է եղել: Իսկական սփյուռքին Նիկոլը կարա ոգևորի, բայց չի կարող անել հակառակը: Իրենք, միևնույն է, նվիրաբերելու են:

Էն մյուս կեսը տվել են խոշորները: Մարդիկ, որ էս կյանքում տեսած ունեն, թացը չորից տարբերում են, հեշտ չեն խաբվում ու, առհասարակ, բճոտ են: Այ էս մարդկանց Նիկոլը չի կարող ոգևորել, բայց շատ հեշտ կարող է հիասթափեցնել: Ու ինչպես տեսնում ենք, Նիկոլն այս «սուրբ» գործը «պատվով» կատարել է: Իրեն չեն ուզում օգնեն էն մարդիկ, որոնք մի փոքր ավելի տեղյակ են, քան լայն շերտերը: Բայց էս մարդիկ բառացիորեն մի երկու տասնյակ են, ոչ ավել:

Նենց որ, քանակական առումով Նիկոլին ոնց պահում էին մեր օտար-ամայի Պողոսները, նենց էլ պահելու են: Նիկոլը Պողոսի կյանքը իմաստավորում է: Վաղը եթե ադրբեջանական տանկերը մտնեն Սարյան փողոց, էս Պողոսներն էլ ավելի ջանասիրաբար են պաշտպանելու Նիկոլին և մեղադրելու են մութ ուժերին: Նիկոլը լավ աստվածն է, քանի որ Պողոսների նման ապիկար է, իսկ մութ ուժերը վատ աստվածն են: Սա է պողոսա-պավլիկյանության մեխը:

Հիմնադրամի էս տապալման մեջ կան նաև տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնցից առաջնահերթը հիմնադրամի տնօրենն է, ով, ժամանակին Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում աշխատելուց զատ, հանրությանը հայտնի է միայն նրանով, որ իր տան բակում ծեծ է կերել, ենթադրաբար, հերթական դուրս տված էշության պատճառով: Իսկ որ հասկանաք՝ ինչ մակարդակի էշություն նա կարող է դուրս տալ, ասեմ, որ «նախկինների» օրոք սա երբեմն իմ ստատուսների տակ մեկնաբանություններ էր թողնում, որոնց հիմնավորման պահանջին ի պատասխան՝ ներկայանում էր nyut.am-ի հոդվածներով` նույն կայքի սեփական աղբյուրների տված ինֆոյի հիման վրա: Ու հիմա պատկերացրեք՝ էդ nyut.am-ի ընթերցող իձիոտը ոնց պիտի գնար Էռնեկյանի կամ Կարապետյանի հետ բանակցելու:

Ու թեպետ Նիկոլի պողոսածին մասսան այս ամենից չի նվազի, դրամահավաքի բուն տապալման փաստն, այնուամենայնիվ, քայլառաստների համար սարսափելի է, որովհետև կեղծիքների մի ամբողջ շարան է բացահայտում: Դե էն, որ մարդիկ չեն նվիրաբերում, քանի որ չեն վստահում թալանչիներին և այլն... Ու հենց այդ պատճառաբանությամբ էին նրանք քարոզում դրամահավաքի բոյկոտը, ինչի արդյունքում Արցախ էր ուղղվում մի քանի միլիոն ավելի քիչ գումար, քան հնարավոր էր:

Նման կեղծիքի արդյունքում հիմնադրամի նախկին տնօրենը հիմա նստած է: Իրեն սկզբից մեղադրեցին հիմնադրամի փողերը կազինոներում վատնելու մեջ, հետո պարզվեց, որ դա սուտ էր: Հետո մսխումների մեջ մեղադրեցին: Ահագին քննեցին գործը: Ու քանի որ էդ մարդը քննադատում էր Նիկոլենց, նրան մոտ մեկ ամիս առաջ որոշեցին կալանավորել: Քաղաքականից զատ՝ կալանավորելու այլ շարժառիթ պարզապես չկար:

Կանցնեն տարիներ, ու հիմնադրամին կհիշեն մարաթոնին նվիրված հիթային երգերով, որոնք էլ չկան, Արցախում իրականացվող կարևորագույն ծրագրերով, որոնք նույնպես էլ չեն լինի: Իսկ Նիկոլին ու իր դրածոյին կհիշեն որպես անբան ու կործանարար ապուշների: Նու, համենայն դեպս, մտածող մասան այդպես կհիշի, իսկ Պողոսները կշարունակեն աստվածացնել, որտև նա է իրենց Հիսուսը: Դեբիլների «Հիսուսը»: Հորքուրի Գանդին: Երեսպաշտ բոզը:

Հ.Գ. Իմիջիայլոց, դրամահավաքը նախկինում բոյկոտել քարոզողներից մեկին ձերբակալել են սեփական երեխուն բռնաբարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել