«Հրապարակ» թերթը գրում է. «ԿամԱԶ»-ների նվիրատվության պատմությունը ոչ թե կասկածներ են, այլ կոռուպցիայի մասին լուրջ հաղորդումներ։ Երեկ, մինչ հայտնի կդառնար, թե Մարությանը վերադարձել է արձակուրդից, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հարցրինք՝ կվերադառնա՞ արձակուրդից քաղաքապետը։ «Կարծում եմ, որ իրավապահները նրան պետք է վերադարձնեն եւ մի շարք հարցեր ուղղեն»:

Կարո՞ղ ենք եզրակացնել, որ արձակուրդը մասամբ «քաղաքական ապաստանի» քայլ է՝ տեսնելու, թե ինչով է ավարտվում այս ամենը։ «Բոլոր դեպքերում, մենք կարծում ենք, որ սա շարքային բացթողում, չարաշահում չէ։ Առկա են կոռուպցիոն լուրջ դրսեւորումներ, որոնք արդեն իսկ բացահայտվել են ու դեռ կբացահայտվեն, որի պատասխանը պետք է տա քաղաքապետարանի թիվ մեկ պաշտոնյան` քաղաքապետ Հայկ Մարությանը։ Պետք է քրեական գործ հարուցվի: Բացի այդ` մենք կարծում ենք, որ Մարությանին քաղաքապետի աթոռին հասցրել է վարչապետը․ նա եւս պետք է տա այս հարցերի պատասխանն ու հանգուցալուծումը։

Մինչ այս մենք ականատեսն էինք, որ Մարությանի համար ծանր վիճակներում Փաշինյանը հայտնի լայվերով, այլ միջոցներով նրան պինդ պահել է»: Ի՞նչ կլինի, եթե հրաժարական տա։ «Կսկսվի քաղաքական նոր պրոցես»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել