Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվի լուսանկարն անհետացել է ընկերության կայքից, ինչը վկայում է Apple-ում նրա աշխատանքի դադարեցման մասին։ Այն մասին, որ Այվը լքելու է Apple-ը, հայտնի էր դարձել տակավին այս տարվա ամռանը: Սակայն, ինչպես նշում է The Verge -ը, գլխավոր դիզայների պաշտոնից նրա հեռանալու ստույգ ժամկետը մնում էր անհայտ:

52-ամյա Ջոնաթան Այվն Apple-ում աշխատում է 1992 թվականից: 1996 թվականին նա գլխավորել է դիզայնի բաժինը: Հենց Այվն է մշակել այնպիսի սարքերի դիզայնը, ինչպիսիք են iPhone-ը, iPod-ը, Mac-ը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել